Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի դասախոս Տարոն Ալեքսանյանը ամանորյա նվեր է մատուցել ֆակուլտետին:
Դասախոսը ֆակուլտետի նախասրահի սյուները ձևավորել է եռաչափ տոնածառով՝ տոնական շունչ և բարձր տրամադրություն հաղորդելով թե′ ուսանողներին, թե′ դասախոսներին։