ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Էրազմուս+ համայնքի սիրելին» ՀՊՄՀ-ի ուսանողուհի է
27.05.2020
«Էրազմուս+ համայնքի սիրելին» ՀՊՄՀ-ի ուսանողուհի է

Ապրիլի 21-ին Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հայտարարել էր «Քո Էրազմուս պատմությունը» խորագրով մրցույթ։  Այն անցկացվելու էր նախորդ 5 տարիների ընթացում ԵՄ Էրազմուս+ ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող շարժունությունների մասնակիցների շրջանում։

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացներին ոչ ավել, քան երեք րոպե տևողության տեսանյութ՝ կիսվելով իրենց արտասովոր և հետաքրքիր Էրազմուս+ փորձառությամբ: 

Մրցույթի մասնակիցներից է նաև Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Փանոսյանը, ով ներկայումս Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում է։  ՀՊՄՀ-ի ուսանողուհին ներկայացրել էր իր տեսապատմությունը և հաղթող ճանաչվել «Էրազմուս+ համայնքի սիրելին» անվանակարգում:

Օուլուի համալսարանում Անահիտ Փանոսյանի փորձառությանը  կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://youtu.be/1xawzNBv7D0 ։