ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երթ դեպի Եռաբլուր
04.04.2024
Երթ դեպի Եռաբլուր

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիների հիշատակին։

ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանի գլխավորությամբ երթին մասնակցում էին բուհի տասը ֆակուլտետների ուսանողներ։ 

Երթի մասնակիցները  ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 3 պատերազմի զոհերի հիշատակին։

Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն www.aspu.am-ի հետ զրույցում նշեց․  «Մենք պարտավոր ենք շարունակել անմահացած հերոսների կիսատ թողած գործը՝ միևնույն ժամանակ չմոռանալով այն զինվորներին, որոնք կյանքի գնով են վճարել մեր հայրենիքի համար»։

Նշենք, որ ՀՊՄՀ ուսանողների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում է երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝  հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհվածների հիշատակին։