ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երևանի թանգարանները ձեր սմարթֆոններում
01.09.2016
Երևանի թանգարանները ձեր սմարթֆոններում

ԻԿՕՄ –ի Հայասատանի ազգային կոմիտեի և izi.TRAVEL միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Զվարթնոց օդանավակայանում տեղադրվել է «Շրջայց Երևանի թանգարաններով» խորագրով աուդիոպատմության գովազդային վահանակը: Այն հնարավորություն է տալիս սմարթֆոններում անվճար ներբեռնել izi.TRAVEL ծրագիրը` հայերեն, անգլերեն լեզուներով և ամբողջական տեղեկատվություն ստանալ Երևանում գործող թանգարանների վերաբերյալ(https://izi.travel/ru/7b98-shrjayts-erewani-t-angarannerov/hy):

Երևանի թանգարանների մասին պատմող առցանց շրջայցի հեղինակների թվում են նաև ԻԿՕՄ - Հայաստանի երիտասարդ անդամներ, ՀՊՄՀ-ի թանգարանի աշխատակից Մարիաննա Մանուչարյանն ու բուհի շրջանավարտ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտաշխատող Արուսյակ Ղազարյանը: Ի դեպ, ծրագիրն իրականացվել է կամավորության սկզբունքով` նպատակ ունենալով մեծացնել թանգարանների հանդեպ հետաքրքրությունը:

Ծրագրի զարգացման հեռանկարում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր թանգարանների ընդգրկումն է, ինչը միտված է հայաստանյան թանգարանների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը: Ծրագիրը հասանելի է 72 երկրում 60 լեզուներով և ունի վիճակագրությանը հետևելու ճկուն համակարգ: