ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սերգո Սարգսի Երիցյան
22.02.2016

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ericyansergo45@aspu.am

Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր/Հեռուստառադիոլրագրության ամբիոն

Կրթություն
1984-87թթ. սովորել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում:
1975-78թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1978-81թթ. Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և ստացել լրագրողի որակավորում:

Գիտական աստճան
1987թ. նոյեմբերին պաշտպանել «Հայաստանի հեռուստատեսությունը ԶԼՄ-ների համակարգում» թեկնածուական ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:
2004 թ. սեպտեմբերին պաշտպանել է «Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացման միտումները և հեռանկարները» թեմայով դոկտորական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի •իտական աստիճան:

Աշխատանքային փորձ
2010-ից մինչև այժմ ղեկավարում է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը:
2006-2008թթ. ՀՀ նախագահի խորհրդական:
2003-2006թթ.` ՀՀ կրթության և գիտության նախարար:
1996-2003թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
1981-1999թթ. աշխատել է ՀՀ հեռուստառադիոյի համակարգում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ` խմբագրից մինչև հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն:
1981-ից մինչև այժմ դասախոսական աշխատանք է կատարել տարբեր բուհերում (Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, Երևանի պետական համալսարան, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան և այլ բուհեր):
1981-2003թթ. հեղինակել և վարել է հեռուստառադիոհաղորդումներ: Դրանցից ամենահանրաճանաչը «Կարծիք» հեղինակային ծրագիրն է:


Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ/Լրագրության տեսություն և պրակտիկա, լրագրության վարպետություն, լրագրության մեթոդիկա, լրագրության ժանրեր։
Մագիստրատուրա/Արդի հեռուստատեսության արդի հիմնախնդիրները, Տնտեսական –քաղաքական բնագավառի լրագրություն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Երաժշտություն, գրականություն, թատրոն, կինո, տնտեսագիտություն, քաղաքականություն:

Անդամակցություն
Ժուռնալիստների միության անդամ

Հրապարակումներ
1. Երիցյան Ս. Ս., Ճուղուրյան Ա., Բոլոնիայի գործընթացի հետագիծը, Երևան, 2015
2. Երիցյան Ս. Ս., Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով, Երևան, 2014
3. Երիցյան Ս.Ս., Արմեն Ճուղուրյանի հետ համահեղինակությամբ մասնագիտական կրթության մարտահրավերները. Բոլոնիայից, Երևան, 2012
4. Հեռուստատեսություն. հայացք` ներսից և դրսից, Երևան, 2010, 887 էջ
5. Ժամանակակից հեռուստատեսություն. բովանդակության և ձևի որոնումներ, Երևան, 2010, 854 էջ
6. Հեռուստատեսություն. ակունքներից մինչև ժամանակակից զարգացումներ, Երևան, 2009, 603 էջ
7. Երիցյան Ս.Ս., Հեռուստատեսային տերմիների և հասկացությունների տեղեկատու-բառարան, Երևան, 2008:
8. Երիցյան Ս.Ս., Հեռուստատեսային մասնագիտություններ, կրթությունից մինչև վարպետություն, Երևան, 2007:
9. Երիցյան Ս.Ս., Հեռուստահաղորդում. մտահղացումից մինչև եթեր, Երևան, 2007:
10. Երիցյան Ս.Ս., Հայաստանի հեռուստատեսություն. Զարգացման 50 տարի, Երևան, 2007:
11. Երիցյան Ս.Ս., Բաղդասարյան Ա. Վ., Հանրության իրազեկվածության գումարելիները, Երևան, 2007:
12. Երիցյան Ս.Ս., Հայաստանի հեռուստատեսության ստեղծումը, զարգացման շրջանները և միտումները, Երևան, 2004:
13. Երիցյան Ս.Ս., Հեռուստատեսություն. գործառույթները, զարգացմաան միտումները և հեռանկարները, Երևան, 2004:
14. Երիցյան Ս.Ս., Հասարակական կարծիքը` ժողովրդավարության երաշխիք, Երևան, 2004:
15. Երիցյան Ս.Ս., Խոհեր` կադրից դուրս. հեռուստալրագրության տեսության և պրակտիկայի հարցեր, Երևան, 2002:

Լեզուներ՝ ռուսերեն, գերմաներեն