ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Երիտասարդ գիտնականները՝ տարածաշրջանի տնտեսությանը»
17.12.2018
«Երիտասարդ գիտնականները՝ տարածաշրջանի տնտեսությանը»

Օրերս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վոլոգդայի գիտական կենտրոնի հետ համատեղ անցկացվեց «Երիտասարդ գիտնականները՝ տարածաշրջանի տնտեսությանը» խորագրով միջազգային գիտագործնական 18-րդ մրցույթ-գիտաժողովը՝ օնլայն ձևաչափով:

Գիտաժողովին մասնակցում էին սոցիոլոգիա մասնագիտությամբ ուսանողներ Մանկավարժական համալսարանից, Լեհաստանի Վարմիայի և Մազուրիի, Բելառուսի պետական, Դոնեցկի պետական համալսարաններից և Վոլոգդայի ազգային ակադեմիայից:

Մանկավարժական համալսարանից գիտաժողովին մասնակցում էին Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի 13 և Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 2 ուսանողներ:

Օնլայն կոնֆերանսի անցկացման կենտրոնը Վոլոգդան էր, որի հետ կապ հաստատելով, ուսանողներն ընթերցեցին իրենց զեկուցումները և հարցեր ուղղեցին միմյանց: Համատեղ քննարկումների ու կարծիքների համադրման ու հակադրման արդյունքում նախանշվեցին սոցիոլոգիական տարբեր հիմնահարցերի պատասխաններ:

ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Սահակյանն www.aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ օնլայն կոնֆերանսները նորարական հարթակ են ուսանողների համար, ինչը հնարավորություն կտա կապ հաստատել տարբեր բուհերի ուսանողների հետ, նպաստել մասնագիտական որակի բարձրացմանը:

«Պետք է անել հնարավորը՝ սոցիոլոգիա առարկայի դասավանդումը ուսանողներին հետաքրքիր դարձնելու համար»,-հավելեց ամբիոնի վարիչը:
Օնլայն գիտաժողովն ամփոփեց արդյունքները և ընտրվեցին լավագույն զեկուցողները:
1-ին տեղը զբաղեցրին ապագա հասրակագետներ Լիլիթ Զագաբին և Էլմիրա Ազարյանը՝ «Երիտասարդների դերը երկրի զարգացման գործում», իսկ դափնեկրի դիպլոմների արժանացան ապագա սոցիոլոգներ Դիանա Մարտիրոսյանն ու Աննա Գևորգյանը «Սոցիալական աշխատանքը տարեցների հետ» թեմայով զեկուցման համար, մյուս մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Ի դեպ, գիտաժողովի հոդվածները և զեկուցումները կտպագրվեն գիտական էլեկտրոնային Elibrary.ru շտեմարանում, որը գրանցված է գիտամետրիկական РИНЦ (Российский индекс научного цитирования)բազայում: