ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երիտասարդ պատմաբանների միջազգային դպրոց
18.08.2018

Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանը Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի հետ համատեղ 2018 թ. հոկտեմբերի 7-ից 14-ը կազմակերպում են երիտասարդ պատմաբանների միջազգային դպրոց «Այրված գյուղեր. Խատինն ու նրա քույրերը»:

Դպրոցի նպատակն է՝ աջակցել երիտասարդ պատմաբանների՝ «Մեծ հայրենական պատերազմի տարիների նացիստական բնաջնջման քաղաքականությունը» գիտական թեմայի շուրջ աշխատելուն նախապատրաստմանը:

Միջազգային դպրոցի ընթացքում ելույթ կունենան ՌԴ-ն և Բելոռուսը ներկայացնող և ԽՍՀՄ ժամանակավորապես օկուպացված տարածքներում օկուպացիոն քաղաքականության հայտնի հետազոտողներ պ.գ.թ. Բ.Ն Կովալյովը, պ.գ.թ., պրոֆեսոր Ս.Գ. Վերիգինը, պ.գ.թ. Ֆ.Լ. Սինիցինը, պրոֆեսոր Ա.Մ. Լիտվինը, պ.գ.թ. Վ.Դ. Սելենևը, ինչպես նաև մի շարք այլ գիտնականներ:

Հրավիրվում են Երկրորդ համաշխարհային և Մեծ հայերանական պատերազմի հետ կապված խնդիրների հետազոտմամբ զբաղվող երիտասարդ պատմաբաններին մասնակցելու դպրոցի աշխատանքներին:

Դպրոցն անցկացվելու է Բելառուսում (Մինսկի շրջան, ք. Լոգոյսկ): Ֆինանսական ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Իմանալ ավելին և գրանցվել ստորև։

Նորություններ