Երկարաձգվել է հայցորդական /հետբուհական/ ընդունելությունը
04.11.2024
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը երկարաձգում է 2024/2025 ուսումնական տարվա հայցորդական /հետբուհական/ կրթության ընդունելությունը /վճարովի հիմունքներով/։
Հայցորդական /հետբուհական/ կրթության ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը:
- Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները /օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին/:
- Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները:
- 2 տպագրված հոդված կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ:
- 3 լուսանկար /3x4 չափի/:
- Ինքնակենսագրություն /CV/:
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչև ս.թ. դեկտեմբերի 16-ը /ներառյալ/:
Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն՝ 206 սենյակ, հեռ՝. 59-70-29: