ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երկօրյա դասընթացներ՝ առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման վերաբերյալ
17.01.2025
Երկօրյա դասընթացներ՝ առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման վերաբերյալ

Մանկավարաժական համալսարանում է Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի առողջապահական գիտությունների և բժշկության ֆակուլտետի դոկտոր, շվեյցարական առողջապահական համակարգերի յուրացման հետազոտական ղեկավար Սառա Մանթվիլը։

Երկօրյա այցի ընթացքում դոկտոր Մանթվիլը կներկայացնի «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման ներածություն» (ԱՀԳՅ) դասընթացը։ Դասընթացի նպատակն է հիմնարար գիտելիքներ տրամադրել ԱՀԳՅ-ի վերաբերյալ, ցույց տալ, թե ինչպես դրանք կարող են նպաստել առողջապահական ծառայությունների մատուցման և արդյունքների բարելավման վրա։

Հիշեցնենք՝ Մանկավարժական համալսարանում դեռևս անցած տարի մեկնարկել է «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման» մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար երկամյա ծրագիրը։ Այսօր մեկնարկեց 6 երկօրյա՝ առերես վերապատրաստումներից երկրորդը։

Ինտերակտիվ դասախոսություններ, դեպքի ուսումնասիրությունների վերլուծություն, խմբային քննարկումներ, գործնական վարժություններ․ վերապատրաստումներին մասնակցում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ առողջապահական, սոցիալական, կրթական:

Սառա Մանթվիլը հանդիպման սկզբում նշեց՝ վարժունակ առողջապահական համակարգի և խնամքի մասնագետ է․ տարիներ շարունակ աշխատել է այդ համարգի և մասնակցային մեթոդների խթանման ոլորտներում։ Բանախոսի դիտարկմամբ՝ առողջապահական համակարգը պետք է լինի վարժունակ և համագործակցությունը, որ մեկտեղեն իրենց գիտելիքները, քննարկումների միջոցով նաև հասկանալու, թե ինչ խոչընդոտներ և խթանիչներ կան համակարգում, այդ թվում՝ Հայաստանում։

Սառա Մանթվիլն ընդգծեց հետազոտական աշխատանքի և կլինիկական պրակտիկայի համատեղման անհրաժեշտությունն ու փորձարկման ընթացքում արդյունավետության վերաբերյալ տվյալների հավաքագրումը․ «Ամբողջ աշխարհն այսօր ունի նոր, թարմ գիտելիքի կարիք․ մեր խնդիրն է, որ առողջապահապական համակարգերը յուրացնեն վարժունակության մոտեցումն ու ունակ լինեն ինքնուրույն վարժվելու։ Լիահույս ենք՝ առողջապահական համակարգերի վարժունակության գաղափարը կխթանի կլինիկական համատեքստերում տվյալների օգտագործմանը՝ հնարավորություն տալով դիտարկել այլ երկրների փորձառությունն ու ներքին տվյալների զուգացկումն արտաքինի հետ»։

Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի առողջապահական գիտությունների և բժշկության ֆակուլտետի դոկտորն անդրադարձավ նաև ուսուցողական ցիկլերում ԱՀԳՅ-ի ուսուցմանը, խոսեց գործընթացից ստացված գիտելիքները քաղաքականության վերածելու, համակարգային փոփոխությունների մասին։ Եղան նաև խմբային քննարկումներ նախնական խնդիրների ձևակերպման ներկայացման վերաբերյալ, իրականացվեցին նախագծման մարտահրավերների փուլային աշխատանքներ։

Նշենք, որ «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման ներածություն» (ԱՀԳՅ) դասընթացի շրջանակներում վերապատրաստումները կշարունակվեն վաղը։ Անդրադարձ կլինի ԱՀԳՅ-ի կիրառման ժամանակ հիմնական խոչընդոտներին և հնարավորություններին, ԱՀԳՅ-ում առաջընթացի չափմանը, կքննարկվեն ԱՀԳՅ-ի վրա հիմնված լուծումները մասշտաբավորելու և կայունացնելու ռազմավարությունները, գործողությունների նախագծումը։

Վերապատրաստվողներին կներկայացվեն նաև ծրագրեր, որոնք կնպաստեն ԱՀԳՅ-ին աջակցելուն ուղղված հմտությունների, կազմակերպչական կարողությունների և ենթակառուցվածքների զարգացմանը։