ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երկշաբաթյա պրակտիկա Հայաստանում և Ցյուրիխում
11.03.2019
Երկշաբաթյա պրակտիկա Հայաստանում և Ցյուրիխում

Բուհի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստի ամբիոնի 4 դասախոս և «Կերպարվեստ» մասնագիտության 23 ուսանող մասնակցեցին Հայաստանում և Ցյուրիխում երկշաբաթյա պրակտիկա անցնելու նպատակով հայտարարված մրցույթին:

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի, Ցյուրիխի արվեստների համալսարանի և «Արտաս» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում անցկացվող մրցույթը հաղթահարեցին 8 ուսանող և 2 դասախոս:

Նրանք հնարավորություն կունենան մասնակցել ծրագրին, որի նպատակն է շվեյցարացի և հայ ուսանողների համատեղ կազմակերպել համատեղ երկշաբաթյա պրակտիկա: Ծրագիրն ապրիլին կանցկավի հայաստանյան դպրոցներում, իսկ սեպետեմբերին՝ Ցյուրիխում: