ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երթ՝ դեպի «Հաղթանակ» զբոսայգի
09.05.2021
Երթ՝ դեպի «Հաղթանակ» զբոսայգի

Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը։

Այս տարի ևս Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ միացան հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կատարվող երթին։

Նրանք նախ ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա այցելեցին «Հաղթանակի» զբոսայգի: Աբովյանականները ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ և գլուխ խոնաարհելով՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։

Թեև այս տարի Մայիսի 9-ը տարբերվում էր նախորդներից, սակայն երթի մասնակիցները միակարծիք են՝ ամեն տարի բուհի կողմից կազմակերպվող բազմամարդ երթը առիթ է արժևորելու նախկին հաղթանակները և տոնել նորերը: