ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երթ՝ հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
09.05.2019
Երթ՝ հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման տարեդարձի, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:

Այս տարի ևս Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ միացան հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կատարվող երթին։ Նրանք նախ ծաղկեպսակ դրեցին համալսարանի տարածքում գտնվող Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ապա այցելեցին «Հաղթանակի» զբոսայգի:

Աբովյանականները ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ և գլուխ խոնաարհելով՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։ 

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կատարվող երթի մասնակիցները միակարծիք են՝ ամեն տարի բուհի կողմից կազմակերպվող բազմամարդ երթը առիթ է արժևորելու նախկին փառավոր հաղթանակները և տոնել նորերը: