ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երթ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի
24.04.2019
Երթ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասխոսական կազմն ու ուսանողները, ինչպես նաև բուհի Հիմնական և ավագ դպրոցների ուսուցչական կազմն ու աշակերտներն այս տարի ևս միացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարվող երթին:

Հատկանշական է, որ այս տարի բուհի բազմամարդ երթին միացել էին նաև «Հոգեբանական հիմնախնդիրներ. բնութագրերը, դասակարգման և ախտորոշման սկզբունքները» խորագրով միջազգային գիտաժողովի օտարերկրյա մասնակիցները, աշխարհահռչակ գիտնականներ։ Վերջիններս աբովյանականների հետ ծաղկեպսակ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի հուշարձանին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն զոհերի հիշատակը:

«Չդատապարտված ցեղասպանությունը ծնում է նոր ցեղասպանություններ», «ՈՉ մարդկության դեմ իրականցրած բոլոր տեսակի հանցագործություններին», «Ճանաչում, դատապարտում հատուցում» և նման այլ պահանջատիրական բովանդակությամբ պաստառներով ապագա մանկավարժներն հանդես եկան Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության կոչերով: