ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երթ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի
23.04.2021
Երթ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Երթ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին Հայոց Մեծ եղեռնի հուշարձանին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհանիսյանի կարծիքով`պետք չէ կենտրոնանալ միայն Ցեղասպանության ճանաչման վրա. ճանաչումն ու հետևանքների վերացումը պետք է դիտարկել փոխկապակցված:

Նա կարևոր է համարում այն, որ հայերը նույնպես դասեր քաղեն սեփական պատմությունից և չկրկնեն սխալները, իսկ ցեղասպան պետությունը պետք է առերեսվի սեփական պատմության հետ: Վերջինս նաև նկատեց` չնայած 106 տարի է անցել, սակայն ապագա մանկավարժների տարբեր սերունդներ վառ են պահում պատմական հիշողությունը և ունեն վստահություն, որ պետք է շարունակել աշխատել աշխարհին մոլորության մեջ գցելու փորձերի դեմ ու լինել պահանջատեր: Մանկավարժական համալսարանի դասախոսներն ու ուսանողները ամենատարբեր ձեռնարկների միջոցով հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության կոչերով, որ չդատապարտված ցեղասպանությունը չծնի նոր ցեղասպանություններ: