ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երուսաղեմը՝ ՀՊՄՀ-ի դասախոսի նկարներում
06.12.2018
Երուսաղեմը՝ ՀՊՄՀ-ի դասախոսի նկարներում

Գեղարվեստական կրթության ֆակուլտետում կայացավ արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու Արամ Համբարյանի «Երուսաղեմը հայ արվեստագետի աչքերով» խորագիրը կրող շուրջ 40 աշխատանքների ցուցահանդեսը։ 

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը, դոցենտ Սաթենիկ Մելիքյանն ու արվեստաբան Վարդիթեր Գամաղելյանը։

Ելույթ ունեցողներն ընդգծեցին Արամ Համբարյանի՝ գեղանկարչական ավանդույթներին հավատարիմ մնալը։ Գեղանկարիչը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և առավել մանրամասն ներկայացրեց Երուսաղեմից ունեցած տպավորությունները: