ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երվանդ Դավթի Երզնկյան
22.02.2016

Պրոֆեսոր

yerznkyanyervand30@aspu.am

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր/Երաժշտության ամբիոն

Կրթություն
1974 թ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը։
1978-1983 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում:

Աշխատանքային փորձ

2013 թվականից Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, Երաժշտության ամբիոնում:
2009 թվականին «Հայ հեղինակ» ՀԿ-ի հեղինակային խորհրդի նախագահ, որը ղեկավարում է առ այսօր:
1997 թվականից մինչև այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի վարիչ:
1986 թվականից առ այսօր աշխատում է նույն նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
1984 թվական Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ:
1972 թվականից Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի Պետական կոմիտեի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում՝ Մելիք Մավիսակալյանի ղեկավարությամբ:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Նվագախմբային դասարան, դիրիժորություն

Ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը
Արվեստի բոլոր բնագավառները

Անդամակցություն
1984 թվական Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ

Հրապարակումներ
Զինվորական երգերի ժողովածու
Հայ կոմպոզիտորների ռոմանսներ «Ցողե երկինք» (ձայնի և թավջութակի համար)
Հեղինակ է մի շարք սիմֆոնիկ, կամերային և էստրադային ստեղծագործությունների, որոնց զգալի մասը ընդգրկված են Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում։ Մի շարք ֆիլմերի և թատերական բեմադրությունների երաժշտության հեղինակ է և բազմաթիվ կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր։

Պարգևներ
1970թ.՝ Համամիութենական ջազ փառատոնի դափնեկիր, Կույբիշև
1978թ.՝ Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթ, «Երրորդ մրցանակ», Մոսկվա
1988թ.՝ Սովետական միության «Մշակույթի հիմնադրամ», «Հատուկ մրցանակ», Մոսկվա
1996թ.՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Կոմպոզիտորների միության զինվորական երգի համատեղ մրցույթ, «Առաջին մրցանակ», Երևան
1999թ.՝ «Կռունկ» երգի փառատոնի դափնեկիր, Երևան
2002թ.՝ Բնության-հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ
2003թ.՝ «Սայաթ Նովա» երգի մրցույթ, «Գլխավոր մրցանակ», Երևան
2006թ.՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
2007թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ», Երևան
2008թ.՝ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Ոսկե մեդալ», Երևան
2008թ.՝ Հայկական միջազգային «Կարոտ» փառատոն, «Ոսկե մեդալ», Մոսկվա
2011թ.՝ Հայաստանի «Երաժշտական մրցանակաբաշխություն», «Հատուկ մրցանակ», Երևան
2013թ.՝ Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»
2015թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստ
2015թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացի

Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն