ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եթե դիմորդ ես․․․
16.05.2020
Եթե դիմորդ ես․․․

Մի քանի օրից՝ մայիսի 25-ին կմեկնարկի 2020-2021 ուսումնական տարվա բակալավրիատի կրթական ծրագրի առկա ուսուցման դիմում-հայտերի ընդունումը։ Դիմորդները դիմում-հայտերը Գնահատման և թեստավորման կենտրոն (http://www.atc.am/) պետք է ներկայացնեն էլեկտրոնային՝ առցանց տարբերակով:

Այս նյութում կանդրադառնանք հաճախ տրվող այն հարցերին, որոնք ուղղում են դիմորդները՝ բուհի պաշտոնական էջերի և էլեկտրոնային հասցեների միջոցով։

1․ Ե՞րբ է մեկնարկում ընդունելությունը։
Ընդունելությունը մեկնարկում է մայիսի 25-ին և կտևի մինչև հունիսի 15-ը, ժամը 18։00-ը: Միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին պետք է փոխանցել 1500 դրամ:
Ընդունելության դիմում-հայտում, Ձեր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ, պետք է հայտագրել մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
Համաձայն ընդունելության դիմում-հայտի` Դուք կարող եք մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի`մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:

Դուք չեք կարող ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:

2․ Ինչպե՞ս են կազմակերպվելու քննությունները։
Միասնական քննությունները կազմակերպում է ԿԳՄՍ նախարարությունը հուլիս ամսվա տասն օրերի ընթացքում։ Օրերի հետ կապված տեղեկատվությունը կներկայացվի նախապես։
Այն մասնագիտությունները, որոնց համար պետք է հանձնել ներբուհական քննություններ, դրանք կկազմակերպվեն Մանկավարժական համալսարանում՝ հուլիս ամսվա առաջին տասնօրյակում։ Օրերի վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացնենք առաջիկայում։ Արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 18-ը։

3․ Ի՞նչ քննություն ենք հանձնելու այս կամ այն մասնագիտության ընդունելության համար և որքա՞ն է ուսման վարձը։
Սիրելի դիմորդ, 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության համար պետք է քննություն հանձնել միայն մեկ առարկայից։ Ընդունելության քննություններին և վարձավճարներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://aspu.am/website/images/website/new_folder15/ARKA%20BAKALAVR_%202020-2021.pdf

4․ Մանրամասների համար որտե՞ղ դիմենք։
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Մանկավարժական համալսարանն աշխատանքն իրականացնում է հեռավար։ Ընդունելության վերաբերյալ մանրամասների համար կարող եք զանգահարել բուհի Ընդունող հանձնաժողով՝ 010 59 70 69 հեռախոսահամարով։

5․ Ե՞րբ է մեկնարկելու հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունը։
Հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության ժամկետները դեռևս հստակեցված չեն։ Հետևեք մեր պաշտոնական էջերին, սոցիալական ցանցերում, որոնց միջոցով կտեղեկացնենք` պատրաստ լինելուն պես։

Սիրելի դիմորդ, ուղարկեք ընդունելության վերաբերյալ Ձեզ հետարքրող հարցերը մեր պաշտոնական կայքին՝ Հետադարձ կապի միջոցով, aspu.am@aspu.am էլեկտրոնային հասցեով, կամ հետևեք մեզ ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/ASPUhome/։