ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Եվրասիական տարածություն» միջազգային ֆորում
09.06.2020

Սեպտեմբերի 22-24-ը Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիաում (ք. Մոսկվա) կկայանա «Եվրասիական տարածություն» միջազգային ֆորումը։ Այն քննարկումների հարթակ է, որը միավորում է Եվրասիական տնտեսական միության մեջ մտնող երկրների՝ Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղրզստանի և Ռուսաստանի 18-35 տարեկան երիտասարդ գիտնականներին, լրագրողներին:

Մասնակցեք մրցույթներին և շահեք Մոսկվայում կայանալիք եռօրյա ֆորումին մասնակցելու հնարավորություն, ինչպես նաև հուշանվերներ: «Եվրասիական տարածություն» յուրօրինակ հնարավորություն է՝ հայտնելու աշխարհին ձեր մասին, գտնել համախոհներ և մասնակցել միջազգային հարաբերությունների, գիտության, լրագրության և մեդիատեխնոլոգիաների ոլորտում առաջատար մասնագետների կողմից կազմակերպվող կրթական ծրագրերին:

Ֆորումի շրջանակներում տեղի կունենա «ԵԱՏՄ-ի մոդելավորում», «Մեծ Եվրասիա-2030» մրցույթները, ինչպես նաև մեդիամրցույթը: Հաղթողների և մրցանակակիների ժամանումը ֆինանսավորվում է, ինչպես նաև կեցությունը և սնունդը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://forum.gaugn.ru/։ 

 

Նորություններ