ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ֆիլմի դիտում
03.04.2019
Ֆիլմի դիտում

ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում պատմաբան, հայագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Արմեն Մութաֆյանի հետ:

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, ԵՊՀ-ի ուսանողների ու  պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը Արմեն Մութաֆյանը ֆիլմի ցուցադրությամբ ներկայացրեց հոր՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ Զարեհ Մութաֆյանի արվեստը:

Ֆիլմում ներկայացվեց հայազգի նկարչի կենսագրական ուղին և ստեղծագործությունները. աշխատանքների թեմատիկան բազմազան էր՝ նատյուրմորտներ, դիմանկարներ, բնանկարներ և թեմատիկ կոմպոզիցիաներ, որոնք մեծ մասամբ նվիրված են 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնին:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և հետաքրքիր հանդիպման համար՝ վստահեցնելով, որ ապագա մանկավարժների, արվեստաբանների համար նման ձեռնարկները մշտապես սպասված են ու կարևոր: Հանդիպման ներկաները միակարծիք են, որ նման միջոցառումները պետք է լինեն շարունակական՝ արվեստին ուսանողական տարիներից առավել մոտ լինելու տեսանկյունից: