ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Գարուն, ծաղիկներ և սեր»
09.04.2019
«Գարուն, ծաղիկներ և սեր»

Մայրության և գեղեցկության տոնը Մանկավարժական համալսարանում ամփոփվեց «Գարուն, ծաղիկներ և սեր» խորագրով միջոցառմամբ, որ կազմակերպվել էր Ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ:

Պրոֆեսորադասախոական կազմին և ուսանողներին հյուրընկալվել էր բանաստեղծուհի Կարինե Հունանյանը, որը ներկաներին ծանոթացրեց իր բանաստեղծական աշխարհին, ասմունքեց. միջոցառման բովանդակությունն ու էությունը կինն էր և կնոջ անսահման հմայքը՝ պարուրված ծաղիկներով, սիրով ու գարնան թարմությամբ:

Վասիլի Ռոլիչի նվագակցությամբ Դիանա Առաքելյանը, Արթուր Աղաջանովը և Սոֆյա Ավդալյանը կատարեցին ստեղծագործություններ, որոնց հեղինակը կոմպոզիտոր Գայանե Քյոսայանն էր:

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և Հայաստանում «Մոսկվայի տան» ներկայացուցիչները, հյուրեր այլ բուհերից: