ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գարունը՝ ուսանողական ստեղծագործություններում
11.04.2019
Գարունը՝ ուսանողական ստեղծագործություններում

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նախասրահում բացվել է «Գարուն» խորագրով ուսանողական աշխատանքների ցուցադրություն:

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրության բացմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ բուհի տարբեր ֆակուլտետներից:

Ցուցադրության էին ներկայացված դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցանմուշներ, նկարներ. բոլոր ստեղծագործություններում գարունն էր իր ողջ հմայքով, այն, ինչ տեսել և նկատել է ապագա արվեստագետի սրատես աչքը:

Ցուցադրության բացման առթիվ ուսանողներին շնորհավորեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը և նշեց, որ նման ցուցադրությունները կրում են ոչ թե հաշվետվության, այլ որպես արվեստագետի՝ ինքնահաստատման, ինքնադրսևորման և գեղագիտական ճաշակի զարգացման բնույթ:

Ֆակուլտետի դեկանը փոխանցեց նաև Գեղարվեստական կրթության ֆակուլտետում իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնող շվեյցարացի ուսանողների տպավորությունները ուսանողների աշխատանքների վերաբերյալ. նրանք հիացած և հաճելիորեն զարմացած են, որ ուսանողները կարող են ստեղծագործել նման վարպետությամբ: