
Դոցնետ
Դոցենտ/Երաժշտության մանկավարժության ամբիոն
Կրթություն
1980-1985թթ. սովորել-ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը:
Աշխատանքային փորձ
1987-94 թթ. աշխատելով Երևանի Կոմիտասի անվ. Պետ. կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում, որպես մեներգչուհի, կատարել է հետևյալ դերերգերը` Զեմֆիրա Ծեր գնչուհի /Ռախմանինով «Ալեկո», 1987թ./, Մադմուազել Զիլբեռքլանք /Վ.Ա.Մոցարտ «Թատրոնի տնօրեն», 1987-88թ./, Կլարինա /Ռոսսինի «Ամուսնության մուրհակ», 1988-89թ./, Սանտուցցա, Լոլա և Լյուչիա /Մասկանի «Գեղջկական պատիվ», 1987-91թ./, Զիտա /Պուչչինի «Ջաննի Սկիկկի», 1989թ./:
1984-1992 թթ. մասնակցել է բազմաթիվ համերգներին և ունեցել մենահամերգներ Հայաստանի տարբեր բեմահարդակներում:
1987-91 թթ. ծառայել է սբ. Հռիփսիմե վանքի հոգևոր երգչախմբում, որպես մենակատար:
1996թ-ից մինչ այսօր աշխատում է ՀՊՄՀ-ում որպես ձայնադրման դասախոս: 2009թ. ստացել է դոցենտի կոչում:
Կարդացվող դասընթացներ
«Ձայնադրում» /բակալավրիատ/ և «Մեներգեցողություն և խմբավարություն» /մագիստրատուրա/
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Վոկալ արվեստ
Հրապարակումներ
«Կանանց երգչական ձայնի առանձնահատկությունների առողջագիտական որոշ խնդիրներ», «Երաժշտական Հայաստան» ամսագիր, Երևան, 2012թ.
«Երգչական ռեֆլեքսների կամային հսկողության զարգացումը», Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի 90-ամյակին նվիրված հոդված:
ORCID ID https://orcid.org/0000-0002-8857-6877
Օտար լեզուների իմացություն` ռուսերեն