ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գավաթ՝ միջբուհական մարզական խաղերից
15.02.2023
Գավաթ՝ միջբուհական մարզական խաղերից

Օրերս ամփոփվեցին «Դասախոսական գավաթ-2023» միջբուհական մարզական խաղերի արդյունքները։

Համալսարանական սպորտի ամենամյա միջոցառումն այս տարի աչքի ընկավ ոչ միայն մասնակից թիմերի թվաքանակով, այլև աննախադեպ ակտիվությամբ։

«Դասախոսական գավաթ»-ի խաղերի ծրագրում այս տարի ներառված էր 5 սպորտաձև՝ հրաձգություն, սեղանի թենիս, արագ շախմատ, ձգում հարթակից և պարանի ձգում։ Միջբուհական մարզական խաղերին մասնակցեց հայաստանյան 15 բուհի շուրջ 200 աշխատակից։

Արագ շախմատի առաջնությունում ՀՊՄՀ-ի Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Արմեն Ավագյանը գրավեց երկրորդ հորիզոնականը:

«Դասախոսական գավաթ-2023»-ում «Հրաձգություն» մարզաձևում հանդես եկան Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսներ Վահագն Խառատյանը, Երանուհի Հարությունյանը, Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոսներ Իվան Կարապետյանն ու Լիլիթ Գրիգորյանը։

Թիմային հաշվարկով՝ աբովյանականները  գրավեցին երրորդ տեղը՝ արժանանալով գավաթի։

Հաղթող թիմերն ու անհատական մարզաձևերում բարձր հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և հուշանվերներով: