ՀՊՄՀ-ի Լևոն Կոջոյանի անվան ցուցասրահ-ճեմասրահն այսուհետ կներկայանա 13-րդ դարի Կիլիկյան մանրանկարչական դպրոցի «Ավետում» և 14-րդ դարի Գլաձորի մանրանկարչական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ Թորոս Տարոնացու մանրանկարների բարձր վարպետությամբ կատարված մեծաչափ կրկնօրինակների զարդարանքով։
Հեղինակաները Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մի խումբ դասախոս-արվեստագետներն են: Շուրջ երեք ամիս տևած ամենօրյա նվիրական աշխատանքի նպատակն ուսուցողական է և դաստիարակչական. այն կարևոր նշանակություն ունի բուհի մշակութային կյանքում:
Ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը նկատում է՝ աշխատանքները մեխանիկական կրկնօրինակում չեն․ ներկայացված մեծածավալ գործերում փորձել են պահպանել բնօրինակը նույնությամբ։
Ազգային զարդանախշերով և գունավոր քարերով պատված փայտե շրջանակներն էլ առանձնահատուկ հմայք են հաղորդում պատկերներին, որոնք ինչպես նշում է պրոֆեսոր Հակոբյանը, արվեստի առանձին գործեր են և փայտի գեղարվեստական արվեստի մշակման բնագավառում ինքնատիպ երևույթ։ Ինքնատիպ են նաև դեկորատիվ վարագույրները, որոնց վրա պատկերված են հայ մանրանկարչական արվեստի տարբեր թեմաներ․ «Բուհի ղեկավար կազմի աջակցությամբ նման զարդարանքով և գունագեղությամբ մի քանի խնդիր ենք փորձել լուծել․ բացի այն, որ ապագա մանկավարժ-արվեստագետներին և ֆակուլտետի այցելուներին ծանոթացնում ենք ազգային ավադույթներին, նաև գեղագիտական զարդարանքի շնորհիվ լուծում ենք ներքին ինտերիերի հարցը, ինչը հետագայում ուսանողները կփոխանցեն իրենց սաներին»։