ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գեղարվեստական լուսանկարների մարզային ցուցադրություններ
19.06.2018
Գեղարվեստական լուսանկարների մարզային ցուցադրություններ

Օրերս Գորիսի քաղաքային պատկերասրահում բացվեց ՄԱԿ-ի 2030 զարգացման օրակարգին՝ Կայուն զարգացման նպատակներին նվիրված «Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Սա արվեստասեր հասարակության հետ մարզային երկրորդ հանդիպումն էր՝ Գյումրիում կայացած ցուցադրությունից հետո:

ՀՊՄՀ-ի օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրությունները մարզերում նախաձեռնել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը և Գորիսի քաղաքային պատկերասրահը, ղեկավար՝  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադա:

aspu.am-ի հետ զրույցում Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը նշեց, որ ցուցադրությունները մարզերում կլինեն շարունական և ընդգծեց՝ ցուցադրությունները նպաստեցին գեղարվեստական լուսանկարչության մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: