ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում
05.06.2019

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում։

Ծրագիրը տևում է 2020թ․ մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019թ․ հուլիսի 31-ն է։

Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips  համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասկացության նախադրյալներն ու մրցույթային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։ Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղումը։

Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրված անձիnք կարող են դիմել դեսպանություն։

 

 

Նորություններ