ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Էդիկ Գևորգի Գևորգյան
23.01.2023

Հայոց պատմության ամբիոնի վարիչի պ/կ, Պատմ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ

gevorgyanedik16@aspu.am

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսորի պ/կ/Հայոց պատմության ամբիոնի վարիչի պ/կ

Կրթություն
1983-1987թթ. ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտ Հայոց պատմություն մասնագիտություն
1978-1983թթ. Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական ինստիտուտի, Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի ուսանող, մասնագիտությունը` պատմություն
1966-1976թթ. Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց

Գիտական աստիճան

1987թ. պաշտպանել է, ատենախոսական թեզ «Հայաստանի գյուղատնտեսության նյութատեխնիկական բազան 1920-1930-ական թթ.» թեմայով, «Հայոց պատմություն» մասնագիտությամբ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Է. 00.01 մասնագիտական խորհրդում և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ

1990թ. առ այսօր ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ
2007-2014թթ. ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան
1987-1991թթ. Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտաշխատող
1983-1987թթ. Հրազդանի շրջանի Գյումուշի ութամյա դպրոցում պատմության ուսուցիչ
1976-1978թթ. Գավառի «Դիպոլ» արտադրական միավորումում բանվոր

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ՝ «Հայոց պատմության» ընդհանուր և «Հայոց պատմության» նորագույն շրջան

Մագիստրատուրա՝ «Խորհրդային Հայաստանի պատմության հիմնահարցերը» ընտրովի դասընթաց


Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Գիտական աշխատանքները վերաբերում են 1918-1920թթ.. Հայաստանի 1-ին հանրապետության, 1920-1991-ական թթ. Խորհրդային Հայաստանի հասարարական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, ազգային փոքրամասնությունների պատմության և պատմագրության հիմնահարցերին:


Վերապատրաստումներ

2004թ. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Նորագույն պատմության բաժին
1997թ. ԵՊՀ Հայոց պատմության ամբիոն

Անդամակցություն

2013թ. առ այսօր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ

Հրապարակումներ

2010-2015թթ., 20 գիտական աշխատանք, որից 2-ը` մենագրություն (համահեղինակությամբ), 1 բուհական դասագիրք (համահեղինակությամբ), 4 դպրոցական դասագիրք (համահեղինակությամբ), 3 ուսումնա-մեթոդական ձեռնարկ (համահեղինակությամբ), 8 գիտական հոդված:

  1. Հայոց պատմություն, 9-րդ դասարանի դասագիրք հանրակրթական հիմնական դպրոցի համար, Զանգակ-97, Երևան, 2014թ. (համահեղինակներ Կ. Խաչատրյան, Ա. Վիրաբյան)
  2. Խորհրդային Հայաստանը 1920-1991թթ., Ուսումնական ձեռնարկ բուհերի համար, Զանգակ, Երևան 2013թ. (համահեղինակ Մ. Կարապետյան)
  3. 19-րդ դարի 2-րդ կեսի Հայ-ազգային ազատագրական շարժման խորհրդահայ պատմագրությունը (1921-1991թթ.), մենագրություն, Զանգակ-97, Երևան, 2010թ., (համահեղինակներ Մ. Կարապետյան, Է. Մելքոնյան)
  4. Հայոց Մեծ Եղեռնի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ, մենագրություն, Զանգակ-97, Երևան, 2010թ. (համահեղինակներ Մ. Կարապետյան, Է. Մելքոնյան, Ա. Աբգարյան)
  5. Հայաստանի գյուղատնտեսության նյութատեխնիկական բազան 1920-1930-ական թվականներին, մենագրություն, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 1994թ.

Պարգևներ

2012թ.՝ ՀՊՄՀ «Մանկավարժական համալսարան մեդալ»
2012թ.՝ ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան մեդալ»
2009թ.՝  ՀՀ ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ»

Լեզուներ՝ ռուսերեն և անգլերեն