ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անահիտ Հրաչյայի Ղուկասյան
22.02.2016

Դասախոս

ghukasyananahit45@aspu.am

Դասախոս/Հեռուստառադիոլրագրության ամբիոն

Կրթություն
1975-1980 թթ. -Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, Հայոց լեզու և գրականություն բաժին, մասնագիտացումը` ժուռնալիստիկա:

Աշխատանքային փորձ
2009 թվականից համատեղությամբ դասախոսում է ԵՊԼՀ «Միջազգային լրագրություն» Գիտաուսումնական կենտրոնում:
2009 թվականից առ այսօր` Երևանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետի Կինոյի և հեռուստատեսության ամբիոն (այժմ` Հեռուստառադիոլրագրություն), դասախոս:
2008թ. – առ այսօր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի անվան Մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոն, դասախոս:
2004թ.- «Յան Թիվի», Կամերային թատրոնի փորձարարական ստուդիա, խմբագիր
2003թ.- «Հայ Թիվի», գլխավոր խմբագիր
2001-2003թթ.- «Շանթ» հեռուստաընկերություն, ծրագրերի տնօրեն: 1980-2001թթ.-ՀՍՍՀ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե, խմբագիր, հեղինակ, մեկնաբան:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Հեռուստասցենար, ռադիոսցենար, գովազդ
Մագիստրատուրա՝ Գովազդ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Հեռուստատեսության, ռադիոյի և համացանցի, արվեստի /կինո, թատրոն, նկարչություն, պար, քանդակագործություն/ ազդեցությունն անձի աշխարհայացքի ձևավորման վրա: Մանկավարժություն. ԶԼՄ-ների հոգեբանական ազդեցությունը դեռահասների դաստիարակության վրա: Հռետորական արվեստի տիրապետումը քաղաքական գործիչների և քաղաքական մեկնաբանների խոսքում:

Վերապատրաստումներ
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ –ի կողմից կազմակերպված, «Ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ ծրագրով»:Նոյեմբեր 2014 թ.
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ –ի կողմից կազմակերպված, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում» ծրագրով: Հուլիսի 14-25, 2014 թ.
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ –ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթաց.
1. «Որակի ապահովման ներքին համակարգի խնդիրներն ու գործառույթները»:
2. «Մասնագիտական կրթության որակի ապահովման երաշխիքները»:
3. «Կրթական ծրագրերի արդիականացում և համապատասխանեցում եվրոպական միջազգային չափանիշներին և չափորոշիչներին»: Մայիս 2014 թ.

Անդամակցություն
Հայաստանի հանրապետության ժուռնալիստների միություն

Հրապարակումներ
2010 - 2011 թթ. հեղինակային <<Հայերս>> հեռուստաֆիլմի հեղինակ և ռեժիսոր:

Լեզուներ՝ ռուսերեն, գերմաներեն