ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական հարթակ՝ Research4Life
27.03.2023

Research4Life հարթակը տրամադրում է հազարավոր ակադեմիական և գրախոսվող գիտական բովանդակության հասանելիություն աշխարհի զարգացող երկրներին։ Նպատակը՝ աջակցել  զարգացող երկրներում գիտության և հետազոտական աշխատանքներին։

Research4Life հարթակը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կոմիտեի, Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության և  հեղինակավոր այլ կառույցների հետ։

Հարթակի ամբողջ բովանդակությունը (գրքեր, ամսագրեր, հետազոտական նյութեր) ամփոփված է հինգ հավաքածուում՝
Hinari՝  առողջապահություն
AGORA՝  գյուղատնտեսություն
OARE՝ շրջակա միջավայր
ARDI ՝տնտեսություն
GOALI՝ իրավական գիտություններ

Նյութերը տարբեր լեզուներով են՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և այլն։

Հարթակին կարող եք ծանոթանալ հղումից՝  https://portal.research4life.org/ ։

Նորություններ