ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
11.09.2019
Գիտական խորհրդի նիստում

Մանկավարժական համալսարանի այս ուսումնական տարվա առաջին գիտական խորհրդի նիստի սկզբում, ավանդույթի համաձայն, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց համալսարանի աշխատակից հոբելյարներին՝ Գևորգ Կարապետյանին, Սվետլանա Ադամովային, Սահակ Տրոյանին, Ծովինար Շահիրյանին, Սամվել Աբաջյանին, Մհեր Մելիք-Բախշյանին, Լայմա Կունդրատսին, մաղթելով քաջառողություն և հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Նիստում համալսարանի Պրակտիկայի կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը ներկայացրեց մանկավարժական պրակտիկայի բարեփոխումների ընթացքը, արտաքին փորձագետների եզրակացությունների համատեքստում վերլուծեց կատարվածն ու բացթողումները, միաժամանակ մատնանշելով թերությունների վերացման ուղիները:

2019 թվականի մայիսին համալսարանում իրականացված որակի ապահովմանն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների գնահատման ժամանակ պրակտիկաների իրականացման տեսանկյունից հատկապես գնահատելի են համարվել համագործակցությանը միտված քայլերը, միաժամանակ արվել են մի շարք դիտողություններ եվ առաջարկներ, որոնց շտկումը կօգնի գնահատել պրակտիկայի բարեփոխումների ներկա փուլի մարտահրավերները: Ըստ զեկուցողի՝ այդ գնահատումը հնարավորություն է ընձեռել առանձնացնելու որոշ թիրախային խմբեր և ուղղորդված աշխատանք տանել պրակտիկայի աշխատանքների կազմակերպման որակն ու արդյունքները բարձրացնելու ուղղությամբ:

Վ. Սարգսյանը ներկայացրեց մանկավարժական պրակտիկայի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը՝ վստահեցնելով, որ դրանք քննարկվում են գործընկերության և փոխշահավետ համագործակցության համատեքստում:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ ընգծեց պրակտիկայի կարևորությունը ապագա մանկավարժի ձևավորման հարցում և կարևորեց պրակտիկայի ներառումը ավարտական ատեստավորման գնահատականի մեջ:

Գիտական քարտուղար Մարիամ Իսպիրյանը ներկայացրեց համալսարանի գիտական խորհրդի 2019-2020 ուստարվա աշխատանքների ծրագիրը. Գիտխորհուրդն այն հաստատեց:

Գիտական խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ ընտրվեց նույն ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզան Վաչեի Թադևոսյանը (48 կողմ, 3 դեմ, 0 անվավեր), Մանկավարժության ամբիոնի վարիչ՝ մանկավարժության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Օնիկի Թոփուզյանը (49 կողմ, 2 դեմ, 0 անվավեր): Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվելու համար դիմել էին երկու թեկնածու՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆորներ Լուսինե Գուրգենի Ղուլղազարյանը և Յուրիկ Սերյոժայի Սաֆարյանը: Քվեարկության արդյունքում ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Լուսինե Գուրգենի Ղուլղազարյանը (28 կողմ, 22 դեմ, 0 անվավեր):
Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնին հավակնող Յուրի Սաֆարյանն ստացավ 22 կողմ, 28 դեմ, 1 անվավեր ձայն:

Գիտխորհրդում լսեցին նաև այլ հարցեր, մասնավորապես, Խաչատուր Ստեփանյանին՝ պրոֆեսորի կոչման ներկայացնելու հարցը, հաստատվեց թեկնածուական ատենախոսությունների 6 թեմա:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի բարեվարքության կանոնակարգը և բարեվարքությունն ապահովող քաղաքականությունը: Դրանք քվեարկությամբ հաստատեցին:

Պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց ՀՊՄՀ 2020-2021 ուստարվա ընդունելության մագիստրոսի և բակալավրի, անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի /առկա և հեռակա ուսուցման/ մասնագիտությունները, քննությունները, տեղերը և ուսման վարձերը:
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը Մովսես Խորենացի և Մխիթար Գոշ անվանական կրթաթոշակների ներկայացրեց ֆակուլտետի գերանզանցիկ ուսանողուհիներ Սոնա Վազգենի Քեշիշյանին և Զահրաբի Լիլիթ Աբդոլմաջիդիին:
Գիտական խորհրդի նիստում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր: