ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհրդի նիստում
30.04.2025
Գիտական խորհրդի նիստում

Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի նիստը։ Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ամսվա հոբելյարներին։

Օրակարգային 1-ին հարցը Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի ընտրությունն էր։ Առաջադրված թեկնածուին, գիտամանկավարժական  գործունեությունը ներկայացրեց Բնագիտական մասնագիտությունների գծով հանձնաժողովի նախագահ Մեժլում Երիցյանը։

Գիտական խորհուրդը լսեց նաև առաջադրված միակ թեկնածուին՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Թադևոսյանին, վերջինիս առաջարկած ծրագրային դրույթները, ամբիոնի գործունեության առանցքային նպատակները, պաշտոնավարման նոր ժամանակաշրջանում անելիքները, ձևակերպված նպատակներն՝ ըստ ոլորտների,  հնարավոր համագործակցությունները, թույլ և ուժեղ կողմերը, հնարավորություններն ու վտանգները։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կշարունակի պաշտոնավարել  Արթուր Թադևոսյանը։

Օրակարգի հաջորդ հարցի՝ գիտական կոչումների հավակնող թեկնածուներին, ներկայացրեց գիտական քարտուղար Մարիամ Իսպիրյանը։ Փակ քվեարկության արդյունքում՝ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության, ինչպես նաև Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնների դասախոսներ Արման Չիլինգարյանն ու Ամալյա Պետրոսյանն ընտրվեցին դոցենտի պաշտոնում։

Գիտական խորհուրդը նիստի ընթացքում  լսեց նաև մասնագիտական կրթական ծրագրերի, ուսումնական պլանների և առարկայական նկարագրերի որակի /բակալավրիատի, մագիստրատուրայի/ բարձրացման մասին զեկույցը։ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը նկատեց՝ բարելավման ուղղությամբ աշխատանքները սկսել  են դեռևս 2023-2024 ուսումնական տարվանից։

Մագիստրոսական և բակալավրիական ՄԿԾ-ի մասնագրերում նպատակների, կրթական ելքային արդյունքների համապատասխանացում  ՈԱՇ-ին, ՄԿԾ-ների բովանդակության համապատասխանեցում բուհի առաքելությանը, ռազմավարական ծրագրով սահմանված գերակա ուղղություններին, ուսանողների գիտելիքների, կարողությունների ստուգման ու գնահատման համակարգի իրացման գործիքակազմի, գնահատման օբյեկտիվության շեշտադրման, չափելիության ապահովման սկզբունքների վերանայում և այլն․ պրոռեկտորը ներկայացրեց իրականացված աշխատանքերն ու հավելեց՝ դրանց զուգահեռ,  սկսել են նաև ուսումնական պլանների բարելավման գործընթացը։

Նաիրա Սաֆարյանը Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացրեց ամբողջությամբ վերանայված բակալավրիական 36 մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանները․ դրանք գործածության կդրվեն 2025-2026 ուսումնական տարվանից։

Տեղեկատվական տեխնոլոգիաները համալսարանում զեկույցը Գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր  Մարիաննա Հարությունյանը։

Նա վստահեցրեց՝ ինչպես ծրագրային, այնպես էլ տեխնիկական-ապարատային տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնումն ու կիրառումը, դրանց սպասարկումը բուհում շարունակական  գործընթաց են․պարբերաբար կատարվում են դիտարկումներ, ավելացվում ժամանակակից պայմաններին բավարարող արդիական տեխնոլոգիաներ:

Պրոռեկտորը ծրագրային տեղեկատվական տեխնոլոգիաներից կարևորեց   և ներկայացրեց ուսումնական գործընթացի ավտոմատ կառավարման համակարգը, բուհում համակարգչային տեխնիկան՝ ընդգծելով՝ վերջին 2 տարվա  ընթացքում իրականացվել են  ժամկետով հին և օգտագործման համար այլևս ոչ պիտանի տեխնիկայի փոխարինման աշխատանքներ, ինչպես նաև նոր համակարգչային լսարանների և աշխատասենյակների հիմնման գործընթացներ։  Նա անդրադարձավ նաև  բուհում կիրառվող տարատեսակ էլեկտրոնային ծառայություններին և համակարգերին, կայքերին ու մեդիառեսուրսներին։

Ընթացիկ հարցերում Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված 5 թեկնածուական թեմաները, 2 թեկնածուկանի նոր  ղեկավարների առաջարկվող փոփոխությունները։ Նիստում երաշխավորեցին նաև հրատարակման ներկայացված ուսումնական   ձեռնարկները։

Գիտական խորհրդի հաստատմանը ներկայացվեցին նաև բակալավրի կրթական ծրագրով, առկա և հեռակա ուսուցմամբ նոր՝ «Արվեստ-արհեստ» կրթական ծրագրի ընդունելության ընթացակարգն ու ծրագիրը, Բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգը, ինչպես նաև ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում (ավագ դպրոցում) սովորողի ընդգրկման կարգը։