ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվեց «Հատուկ և ներառական կրթության խնդիրներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտագործնական գիտաժողովն անցկացվեց առցանց և առերես ձևաչափով. օտարազգի մասնակիցները զեկույցներով հանդես եկան առցանց, իսկ Հատուկ և ներառական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները` առերես:
Սանկտ Պետերբուրգի, Ղրիմի, Արխանգելսկի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ղրղզըստանի և Ուզբեկստանի գործընկեր բուհերի ներկայացուցիչներն իրենց զեկույցներում անդրադարձան ներառական կրթության արդի հիմնախնդիրներին, հատուկ և ներառական կրթության համակարգի զարգացման ուղիներին:
Հատուկ մանկավարժության ոլորտի առաջատար հաստատությունների ներկայացուցիչները խոսեցին նաև հատուկ կրթության գործընթացի կազմակերպման կարևորության և այդ համատեքստում զարգացման սահմանափակ կարողություններ ունեցող ուսանողների ուսումնառության համար հարմարավետ պայմանների ստեղծման, հատուկ և ներառական կրթության համատեքստում մի շարք այլ հարցերի մասին:
Գիտաժողովի մասնակիցները կարևորեցին միջազգային գիտաժողովի կազմակերպումը, ինչը տարբեր երկրների փորձի փոխանակման յուրատեսակ հնարավորություն է: Հյուրերը վստահեցրին, որ մեծ ցանկություն ունեն ամրապնդել հետագա համագործակցությունն ու կապը: