ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

10:00

Հոկտեմբեր 01
2020
Մանկավարժական համալսարան
Գիտաժողով` «Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ աշխարհամարտին» խորագրով
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ «Հայաստանը 1920-1991 թթ. » գիտական լաբորատորիան 2020 թ. ապրիլի 30-ին կազմակերպում է «Հայ ժողովրդի մասնակցությունը երկրորդ աշխարհամարտին» խորագրով համահայաստանյան գիտաժողով:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են Հայ ժողովրդի՝ համաշխարհային պատերազմի մասնակցության բազամապիսի հարցեր.

  • հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի ճակատամարտերին,
  • հայերը տուգանային գումարտակներում երկրորդ աշխարհամարտի տարիներին
  • Հայերը թիկունքում երկրորդ աշխարհամարտի տարիներին
  • Երկրորդ աշխարհամարտի պատերազմական ռազմագերիները և ռազմավարը Խորհրդային Հայաստանում
  • Հայկական Սփյուռքը երկրորդ աշխարհամարտի տարիներին
  • Կրթամշակութային կյանքը Հայաստանում երկրորդ աշխարհամարտի տարիներին
  • Արևմտյան Հայաստանի տարածքային խնդիրները 1945-1946 թթ.
  • Ներքին դրությունը և առօրեականությունը Խորհրդային Հայաստանում երկրորդ աշխարհամարտի տարիներին
  • Հայկական լեգիոնը երկրորդ աշխարհամարտի տարիներին
  • Հայ հետախույզները երկրորդ աշխարհամարտի տարիներին
  • Հայ առաքելական եկեղեցին երկրորդ աշխարհամարտի տարիներին
  • Հայերի մասնակցությունը խորհրդաֆիննական պատերազմին
  • Հայերի մասնակցությունը խորհրդաճապոնական պատերազմին

Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար պետք է կազմկոմիտեին (hayastan19201991@gmail.com էլ. հասցեին) ուղարկել զեկույցի համառոտագիրը (300 բառ): Գիտաժողովի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թ. հունվարի 31-ը: Հայտերի հաստատումը տեղի կունենա մինչև 2020 թ. փետրվարի 10-ը:

Գիտաժողովի մասնակցության հայտի հաստատումից հետո հայտատուն մինչև 2020 թ. մարտի 31-ը պետք է ներկայացնի զեկույցի ամբողջ նյութը: Զեկույցները պետք է ներկայացվեն հետևյալ չափորոշիչներով.

Համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր:

Էջի ֆորմատը՝ լուսանցքները բոլոր կողմերից` 20 մմ:

Ծավալը՝ 7-12 էջ` ներառյալ ամփոփագրերը:

Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝  GHEA Grapalat, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:

Հոդվածի ներկայացման լեզուն՝ հայերեն

Հոդվածներն ուղարկել՝

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող բաց թողնելով տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն:

Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» և նշել 7-10 բանալի բառեր:

Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1,5: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Հոդվածի լեզվից տարբերվող մյուս 2 լեզուներով` ռուսերեն և անգլերեն (аннотация, abstract) ամփոփագրերը պարտադիր են, որոնք տրվում են հիմնական տեքստից հետո:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Պարբերություններն սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը, այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջը։

Նախատեսվում է զեկույցների հրատարակումը:

Նորություններ