ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

10:30

Հունիս 24
2019
Մանկավարժական համալսարան
Գիտաժողով` «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին»

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում տեղի կունենա «Հայաստանը 1920-1991թվականներին» գիտական լաբորատորիայի կողմից կազմակեպվող  «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով երկօրյա գիտաժողով:

Գիտաժողովի նպատակն է քննարկել 1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանում առկա խնդիրները` քաղաքական գործընթացները, արտաքին քաղաքականությունը, տնտեսական կյանքը, սփյուռքի հետ կապը, հայ առաքելական եկեղեցու գործունեությունը և դերը, մշակութային կյանքը, կենցաղն ու առօրյան:

Այս խնդիրներով հետաքրքրվող մասնագետներին հրավիրում ենք միանալու գիտաժողովի աշխատանքներին: Մասնակցության հայտը կարող եք լրացնել ստորև։

Զեկուցումները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Գրանցման վերջնաժամկետը 2019 թ. մայիսի 30-ն է:

Հայտերն ուղարկել hayastan19201991@mail.ru, hayastan19201991@gmail.com էլեկտրոնային հասցեներով:

Նորություններ