ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

15:10

Դեկտեմբեր 12
2017
Գիտաժողով՝ նվիրված բուհի 95-ամյակին
27/09/2015

Մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության, մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնների նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայ մանկավարժության երախտավորները ժամանակակից մանկավարժական մոտեցումների համաբնագրում» խորագրով համահամալսարանական գիտաժողով՝ նվիրված ՀՊՄՀ-ի 95-ամյակին:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը profedu40@aspu.am կամ manktespatm@mail.ru էլեկտրոնային հասցեներին ուղարկել մասնակցության հայտը

Ի գիտություն մասնակիցների.

Գիտաժողովի նյութերը տպագրվելու են, իսկ զեկուցման համար տրվելու է մինչև 15 րոպե ժամանակ:

Հոդվածներին ներկայացվող պահանջները

Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի տպագիր 6 էջը /ներառյալ գրականության ցանկ և ամփոփում 2 լեզուներով/:
Ձևաչափ. MS Word (file), թղթի չափը - А4, լուսանցքները` 2 սմ բոլոր կողմերից: Տողերի միջև հեռավորությունը՝ 1.5, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12 pt: Հոդվածի անվանումը՝ մեջտեղում մեծատառերով և թավ, հաջորդ տողում` աջ հավասարումով հեղինակի(ներ)ի անուն(ներ)-ազգանուն(ներ)ը, հաջորդ տողում` կազմակերպության լրիվ անվանումը, մեկ տող բացակից հետո` հոդվածի տեքստը, տեքստից հետո` գրականության ցանկը /7-15 անուն/՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ վերնագրով: Գրականության ցանկը ներկայացվում է ըստ այբենական հաջորդականության, բոլոր թվարկված աղբյուրները պետք է ունենան հղումներ տեքստում ուղիղ փակագծերում, օրինակ` [8, 116], էջատակի հղումները բացառվում են: Գրականության ցանկից հետո` ամփոփում 2 լեզվով (հայերեն հոդվածի համար` ռուսերեն և անգլերեն):

 

 

Նորություններ