ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանին
21.12.2023
Գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանին

Օրերս ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց ուսանողական գիտաժողով։

Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված գիտական ձեռնարկին մասնակցում էին Բանասիրական ֆակուլտետի ուսանողերը։

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի, դոցենտներ Քնարիկ Աբրահամյանի, Լուսինե Գալստյանի, Նաիրա Խաչատրյանի, Արմենուհի Մուրադյանի, Նաիրա Տողանյանի և դասախոս Աննա Սարգսյանի ղեկավարությամբ՝ ուսանողներն անդրադարձան Թումանյանին՝ որպես հայ պոեմի առաջնորդ, Շանթ-Թումանյան առնչություններին, Օշականի գնահատությանը գրողին, Թումանյան թարգմանչին, բանաստեղծի ժողովածուներին։

Հիմնական հարցադրումները վերաբերում էին Ամենայն հայոց բանաստեղծի գեղարվեստական ժառանգությանը, կյանքի ու հասարակական գործունեության ինչ-ինչ շերտերին, Թումանյանին տրված գնահատություններին,արձակին, մանկագրությանը և այլն։

Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ու պրոֆեսորադասախոսական կազմն իրենց ելույթներում անդրադարձան Թումանյանին շարունակաբար բացահայտելու և յուրացնելու անհրաժեշտությանը, ուսանողության համար գիտական խոսք կառուցելու ճանապարհին նման գիտաժողովների կարևորությանը։