ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

11:00

Նոյեմբեր 30
2021
ՀՊՄՀ
Գիտաժողով՝ «Սոցիալ մշակութային միջավայրի ազդեցությունը մանկության վրա. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կազմակերպում է «Սոցիալ մշակութային միջավայրի ազդեցությունը մանկության վրա. մարտահրավերներ և լուծումներ»  գիտաժողով խորագրով։

Գիտաժողովի թեմատիկ ուղղությունները.

1․ Կրթական միջավայրի նախագծման և զարգացման ժամանակակից հիմնախնդիրներ:
2․ Կրթական միջավայր ԿԱՊԿՈՒ երեխաների ինտեգրման արդի հիմնախնդիրներ:
3․ Սոցիալ-մշակութային միջավայրի /կրթական միջավայր, զանգվածային լրատվության միջոցներ, մշակույթ, կրոն, քաղաքացիական հասարակություն, բակ, փողոց, ընտանիք/ ազդեցությունը երեխաների դաստիարակության գործընթացի վրա:
4․ Ուսուցչի դերը սոցիալ-մշակութային միջավայրի ազդեցությունները կարգավորելու գործում:

Գիտաժողովի անցկացման պայմանները

Գիտաժողովին մասնակցելու հայտը ներկայացնել մինչև 2021թ.հունիսի 25-ը։ Հոդվածը ներկայացնել մինչև սեպտեմբերի 15-ը` ըստ հավելված 1-ում նշված ձևաչափի։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է: Նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուով:
Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել emma.yarazyan@mail.ru էլփոստին։
Գիտաժողովի անցկացման վերջնական ամսաթիվը կհաղորդենք սեպտեմբերին:

Հոդվածներին ներկայացվող պահանջները

Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 5 տպագիր էջը:
Ձևաչափ. MS World նիշք (file), թղթի չափը - А4, լուսանցքները` 2 սմ բոլոր կողմերից: 2. Ձևակերպում –Sylfaen (հայերեն):

Հոդվածի կառուցվածքը

Հոդվածի վերնագիրը ներկայացնել մեջտեղում մեծատառերով և թավ շարվածքով, հաջորդ տողում` աջ հավասարումով` հեղինակի(ներ)ի անուն(ներ)-ազգանուն(ներ)ը, հաջորդիվ` հեղինակի աշխատանքի վայրի լրիվ անվանումը, գիտական աստիճանը, մեկ տող բացակից հետո` հոդվածի տեքստը։ Վերջում` գրականության ցանկը /3-7 անուն/՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ վերնագրով:

  • Գրականության ցանկը ներկայացվում է ըստ մեջբերման հաջորդականության։ Ցանկում ներկայացված աղբյուրները պետք է պարտադիր հղումներ ունենան հոդվածի տեքստում՝ ուղիղ փակագծերում [8, 116]։ էջատակի հղումները բացառվում են:
  • Գրականության ցանկից հետո ներկայացնել ամփոփում օտար լեզվով (ռուսերեն կամ անգլերեն):

Գիտաժողովի մասնակցության հայտ

Նորություններ