ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտելիքի, գրի եւ դպրության օրը` ՀՊՄՀ-ում
01.09.2021
Գիտելիքի, գրի եւ դպրության օրը` ՀՊՄՀ-ում

Մանկավարժական համալսարանում սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, բուհի նորանշանակ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, պրոռեկտորների ուղեկցությամբ շրջեց ֆակուլտետներում, հանդիպեց վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի, առաջին կուրսեցիների հետ և շնորհավորեց նրաց ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ հաջողություն մաղթելով կրթության և գիտության գործի նվիրյալներին.«Ուսումնառության ողջ ընթացքը թող լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան: Դուք սովորելու լավագույն տարիքում եք, իսկ գիտելիքը գերագույն արժեք է: Ձեզ դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները. հետ մի մնացեք գիտակրթական առաջընթացից, ձգտեք հարստանալ գիտելիքներով»,-դիմելով ուսանողներին նշեց ռեկտորը:

Աշոտ Խոեցյանը շրջայցի ընթացքում կառույցների ղեկավարների հետ խոսեց ուսումնական գործընթացում առկա խնդիրների մասին՝ առաջարկելով իր աջակցությունը ամենատարբեր հարցերում:

Ռեկտորի պաշտոնակատարին հաճելիորեն զարմացրեց Կուլտուրայի ֆակուլտետում նախատեսվող Պարարվեստի պատմության թանգարան հիմնելու գաղափարը. տաղավարներում քրիստոնեական շրջանից սկսած կներկայացվի պարի էվոլյուցիան մինչև մեր օրեր:

Ամբիոնի վարիչը մանրամասներ ներկայացրեց իր տեսակի մեջ եզակի նախագծի վերաբերյալ, ինչն արժանացավ ռեկտորի հավանությանը՝ իր գործնական և կիրառական նշանակությամբ:

Մանկավարժական համալսարանը 2021-2022 ուսումնական տարում հանդիսավոր պայմաններում իր դռները բացեց առկա համակարգում սովորող բակալավրիատի շուրջ 1000 առաջին կուրսեցիների առջև:

Ջերմաչափում, սոցիալական հեռավորության պահպանում, դիմակների պարտադիր առկայություն և այլն. հակահամաճարակային այս և այլ պայմանների պահպանմամբ մեկնարկեց 1-ին կուրսերի ուսանողների մուտքը բուհ:

10 ֆալուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կուրսերի ղեկավարները, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողական կառույցների ներկայացուցիչները ևս շնորհավորեցին աբովյանականներին` հիշեցնելով, որ մանկավարժը եղել և մնում է հոգևոր, բարոյական արժեքների լավագույն կրողն ու տարածողը: Մանկավարժներին է վստահված սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը.այն անձնվեր աշխատանքի, անսպառ նվիրումի չափանիշ է:

Դեկանների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական խորհուրդների նախագահների հետ հանդիպման ընթացքում առաջին կուրսեցիները ծանոթացան ֆակուլտետների կառուցվածքին, մասնագիտություններին, վարձավճարների զեղչային համակարգին և այլն:

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ` մաղթելով լուսավոր ճանապարհ և ակտիվ ուսանողական առօրյա: