ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրական-երաժշտական ցերեկույթ
14.05.2019
Գրական-երաժշտական ցերեկույթ

ՀՊՄՀ-ի «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման թեստավորման կենտրոնում անցկացվեց Հաղթանակի օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ: 

Ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված ձեռնարկին մասնակցում էին ռուս բանասիրության բաժնի 1-ին կուրսի ուսանողները:

Ցերեկույթի ընթացքում հնչեցին Հայրենական մեծ պատերազմին նվիրված հայտնի բանաստեղծություններ և երգեր, ներկայացվեցին հատվածներ անվանի մարդկանց հուշերից: Ուսանողները խոսեցին նաև այդ հաղթանակում հայերի ունեցած մեծ դերի ու ավանդի մասին, ինչպես նաև  եռատոնի նշանակությունն ու կարևորությունը հայ ազգի համար: Ուսանողներն իրենց խոսքում ընդգծեցին՝ ցերեկույթը հարգանքի տուրք է ազգի անմահ հերոսների հիշատակին և վկայություն, որ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: