ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գրական երեկո՝ նվիրված Ա. Ս. Պուշկինի ծննդյան 220-ամյակին
26.04.2019
Գրական երեկո՝ նվիրված Ա. Ս. Պուշկինի ծննդյան 220-ամյակին

Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի ուսանողները կազմակերպել էին Ա.Ս. Պուշկինի ծննդյան 220-ամյակին նվիրված գրական երեկո: Միջոցառմանը մասնակցում էին բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողները:

Մեծ բանաստեղծի կյանքին և գեղարվեստական ժառանգությանը նվիրված գրական կոմպոզիցիան ուղեկցվում էր տեսասահիկով, ինչպես նաև երաժշտությամբ. հնչեցին հատվածներ Պուշկինի ստեղծագործությունների հիման վրա գրված երաժշտական երկերից:

Միջոցառմանը ներկա էին Օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Պրոֆեսոր Ստելլա Նուրալովայի նախաձեռնությամբ կազմակերված գրական երեկոն շարունակվեց դասախոսների և ուսանողների քննարկումով: