ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գյուտի արտոնագիր՝ ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանին
30.01.2018
Գյուտի արտոնագիր՝ ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանին

ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը Տակտիլային տեսողության սարք ստեղծելու համար գյուտի արտոնագիր է շնորհել Մանկավարժական համալսարանի Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր, փիլիսփայական գիտությունների դոկտոր, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ Ռոբերտ Ջիջյանին:

Գյուտը նախատեսված է չտեսնողների և թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար.սարքն ունի միմյանց հաջորդաբար միացված էլեկտրոնային ֆոտոխցիկ, ֆոտոէլեկտրոնային պատկերը երկչափ տակտիլային պատկերի կերպափոխման հանգույց, ինչպես նաև երկչափ տակտիլային պատկերի հարթ և ճկուն էկրան:

Էկրանը կատարված է մարդու մաշկի համապատասխան հարթ հատվածի վրա ամրակցման հանգույցի միջոցով անշարժ կիպ սևեռման հնարավորությամբ:

Ընդլայնվում են սարքի ֆունկցիոնալ հնարավորությունները, արագացվում է տակտիլային պատկերի ընկալումը:

aspu.am-ի հետ զրույցում պրոֆեսոր Ջիջյանը սարքի ստեղծման հետ կապված հիմնական խնդիրը համարեց  մարդու մաշկի իներտությունը, ինչի պատճառով  սարքի հպման ազդեցությունը երկար ժամանակ մնում է մաշկի վրա: Կա գաղափար, սկզբունք, կառուցվածք. մնում է հասկանալ, թե ինչպես փոքրացնել մաշկի իներտությունը և արդեն գործնականում կիրառել այն»,-հավելեց գյուտի հեղինակը: