ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաղթեցին հանրապետական մրցույթ- փառատոնում
20.04.2017
Հաղթեցին հանրապետական մրցույթ- փառատոնում

Ապրիլի 10-13-ը Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա «Սայաթ-Նովա 2017» երաժիշտ-կատարողների հանրապետական 2-րդ մրցույթ- փառատոնը:

Փառատոնին մասնակցում էին նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթություն մասնագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի 3-րդ և 5-րդ կուրսերի  ուսանողուհիներ  Լիլիթ Բադոյանն ու Նարինե Բաբայանը:

Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժում» և Ծովինար Հովհաննիսյանի «Արագ պար» ստեղծագործությունները քանոնահարուհիներին մրցույթ-փառատոնում  ապահովեցին   մրցանակային 1-ին  տեղը: