ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համացանցից հայտնի Արփի Բեկյանը ՀՊՄՀ-ի շրջանավարտ է
06.11.2020
Համացանցից հայտնի Արփի Բեկյանը ՀՊՄՀ-ի շրջանավարտ է

Վերջին օրերին համացանցում տարածվեց ու լայնորեն քննարկվեց ռազմի դաշտ մեկնել պատրաստվող աղջիկներից մեկի՝ Արփի Բեկյանի լուսանկարը. նա Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնի շրջանավարտներից է:

Ուսումն ավարտելուց հետո պարուսույց-մարզիչ էր: Պատերազմը սկսվելուն պես զիվորագրվել է և արդեն 10-11 օր Արփի Բեկյանն ու իր հետ շարք կանգնածները մարզումներ են անցնում՝ առաջին բուժօգնությունից մինչև մարտական խնդիրներ ու զենքի կիրառման հմտություններ:

Գեղեցիկի և հայրենասիրության հանդիպում. այսպես կարելի է բնորոշել Արփի Բեկյանի և նրա կին զինակիցների ներկայությունը շարքերում, այնինչ հակառակորդը նրան որակել է վարձկան-դիպուկահարուհի:

Արփի Բեկյանը դժվարանում է որևէ գնահատական տալ հակառակորդի ծիծաղելի մեկնաբանությանը և խոստանում պատերազմի ավարտին կիրառել առաջին մասնագիտության հմտությունը՝ հաղթական քոչարի պարել խրամատում: