Միջազգային համագործակցության շրջանակներում՝ ՀՊՄՀ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի և Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի Երկրաչափության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց գիտամեթոդական սեմինար։
Սեմինարին մասնակցում էին ամբիոնների դասախոսական կազմը, ասպիրանտներ, մագիստրոսներ, ուսանողներ։
Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի Երկրաչափության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Աթանասյանը հեռավար ներկայացրեց «Պնդումներ, որոնք համարժեք են էվկլիդեսյան երկրաչափության զուգահեռության աքսիոմին» խորագրով զեկույցը, որին հաջորդեց Լոբաչևսկու երկրաչափության վերաբերյալ քննարկումները։
Թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին ՀՊՄՀ պրոֆեսորներ Սամվել Հարությունյանը, Լուսինե Ղուլղազարյանը և Լևոն Արաբաջյանը։
Սեմինարին քննարկվեցին նաև Ռուսաստանի և Հայաստանի դպրոցներում և բուհերում երկրաչափության դասավանդման հիմնախնդիրները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ սեմինարներ և գիտամեթոդական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։