ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցում են երաժիշտները
30.04.2025
Համագործակցում են երաժիշտները

ՀՊՄՀ-ի Երաժշտության ամբիոնի և Երևանի երաժշտական N 13 հատուկ դպրոցի համագործակցության շրջանակներում կայացավ համատեղ համերգ։

Ուսանողների և աշակերտների կատարմամբ հնչեց շեփոր, կլարնետ, քանոն, դաշնամուր, ֆլեյտա, դուդուկ և երաժշտական այլ գործիքներ։ Ներկայացվեցին Լյուդվիգ Վան Բեթհովենի, Սերգեյ Ռախմանինովի, Ջոակինո Ռոսսինիի, Խաչատուր Ավետիսյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Առնո Բաբաջանյանի և հայտնի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգի երկրորդ մասում հանդես եկան կրթական երկու հաստատությունների փողային նվագախմբերը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Լալայանի և Կոլյա Մարտիրոսյանի նվագավարմամբ: Նվագախմբերը կատարեցին նաև միասնական համար՝ «Հայաստան» երգերի շարքը։

Նշենք, որ կողմերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր․ իրականացվում են համատեղ միջոցառումներ, կազմակերպվում այցեր, քննարկումներ: