ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության հուշագիր
26.09.2018
Համագործակցության հուշագիր

Մանկավարժական համալսարանի №57 հիմնական դպրոցի և Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագիրը նախատեսում է երկու դպրոցների միջև ուսումնամեթոդական նյութերի, աշակերտների և ուսուցիչների փոխանակում, մեթոդական աջակցություն, ուսուցիչների վերապատրաստում և այլն:

Հուշագրով նախատեսվում է նաև դպրոցների միջև սոցիալական, մշակութային եւ մարդասիրական համագործակցության զարգացում, ինչպես նաև տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացում:

Մանկավարժական համալսարանի №57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն ու Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանը կարևորեցին երկու դպրոցների միջև սկիզբ առնող համագործակցությունը և հույս հայտնեցին, որ այն երկուստեք կլինի փոխշահավետ և արդյունավետ՝ ի նպաստ կրթության որակի, ուսումնական պրոցեսի բարելավման: