Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի և «Բալկանյան պատմության ասոցիացիա»-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Այն ստորագրեցին ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննսիյանն ու ասոցացիայի նախագահ Միհայի Դրագնեայան։
Հուշագրի շրջանակներում կողմերը համատեղ կուսումնասիրեն պատմության հիմնախնդիրները, կկազմակերպվեն գիտատական ձեռնարկներ։
Ի դեպ, «Բալկանյան պատմության» ասոցիացիան հրատարակում է նաև «Hiperboreea» գիտական ամսագիր, որն ընդգրկված է Scopus և մի շարք այլ գիտաչափական միաջազգային շտեմարաններում։
Ասոցացիայի նախագահ Միհայի Դրագնեայի հետ նախնական համաձայնության արդյունքում՝ գիտական ամսագրի համարներից մեկը կնվիրվի հայգիտական թեմաներին, մասնավորապես՝ հայերի ներկայությանն ու ունեցած դերակատարությանը Արևելյան Եվրոպայում և Բալկանյան երկրներում։