ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության հուշագիր ՀՊՄՀ-ի և Էրեբունի բժշկական ակադեմիայի միջև
13.11.2024
Համագործակցության հուշագիր ՀՊՄՀ-ի և Էրեբունի բժշկական ակադեմիայի միջև

Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց Մանկավարժական համալսարանի և Էրեբունի բժշկական ակադեմիայի միջև։ Այն ստորագրեցին կրթական հաստատությունների ուսանողական կառույցների նախագահներ Պարույր Գալստյանն ու Անահիտ Հարությունյանը:

ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանն ընդգծեց կառույցների միջև համագործակցության կարևորությունը և հավելեց, որ այն կնպաստի փորձի փոխանակմանը, մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, դրանցում ուսանողների ինքնադրսևորմանն ու ներգրավվածության մակարդակի բարձրացմանը։

Հավելենք, որ հուշագրի ստորագրումից առաջ կազմակերպվել էր ՀՊՄՀ ՈՒԽ-ի և «Էթիկայի դպրոց»-ի այցը ակադեմիա։ Այցի շրջանակներում անցկացվեց դպրոցի տնօրեն Գևորգ Մկրտչյանի կողմից անցկացվեց «Էթիկա և էթիկետ» թեմայով սեմինար։