ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության հուշագիր՝ ՀՊՄՀ-ի և Տալինի առողջապահական քոլեջի միջև
30.10.2018
Համագործակցության հուշագիր՝ ՀՊՄՀ-ի և Տալինի առողջապահական քոլեջի միջև

ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը և բաժնի ղեկավարի տեղակալ Աննա Հախումյանը Էստոնիայի Տալին քաղաքում հանդիպում ունեցան Տալինի առողջապահական քոլեջի ռեկտոր Ուլե Էրնիցի և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Էվ Էպների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկու հաստատությունների միջև համագործակցության հետագա ընդլայնումը, որը սկսվել էր դեռևս 2015 թվականին՝ Տալինի առողջապահական քոլեջի և ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի միջև դասախոսների փոխանակմամբ:

Հանդիպմանը կնքվեց նաև երկու հաստատությունների միջև համագործակցության հուշագիրը: Այցի ընթացքում ՀՊՄՀ-ի աշխատակիցները շրջեցին քոլեջում և ծանոթացան քոլեջի  կառուցվածքին, հատուկ սարքավորումներով հագեցված լսարաններին: