ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության նոր հեռանկարներ
18.08.2021
Համագործակցության նոր հեռանկարներ

Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր Յարոսլավի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին համալսարանի ռեկտոր Միխայել Գրուզդևը, գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ալեքսանդր Խոդիրովը և ռեկտորի խորհրդական Սերգեյ Սոբոլյովը։

ՀՊՄՀ-ում Յարոսլավի պետական մանկավարժական համալսարանի աշխատակազմը գործնական հանդիպում ունեցավ բուհի ՈՒսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանի, Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանի, Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի և Միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիաննա Հարությունյանի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Մանկավարժական համալսարանում իրականացվող միջազգային, ինչպես նաև ուսանողների շարժունության ծրագրերը, բուհի գիտա-կրթական համագործակցությունները։

Քննարկվեցին մանկավարժական երկու բուհերի միջև հետագա  համագործակցության շրջանակները, նախանշվեցին ժամկետներ։